Լրահոս
Հասարակական
10:50
07.02.25
496

Ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի կինն է

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են 49-ամյա Ռաֆայել Բադալյանի վարած «Mitsubishi»-ն և ՌԴ քաղաքացի 44-ամյա Ելենա Գունկոյի վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում:  

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն վթարի մեջ միմյանց են մեղադրում: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ե. Գունկոն «Ուրարտու» ֆուտբոլային հավաքականի գլխավոր մարզիչի կինն է, ավտոմեքենան էլ հաշվառված է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հաշվեկշռում: