Լրահոս
Հասարակական
13:30
27.05.25
112

Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-ն. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Լևոն Մ.-ի վարած «Hyundai Elantra» և 73-ամյա Գրիշա Գ.-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածով, հայտնվել մայթին՝ մասամբ կանաչ գազոնի մեջ: 
 
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: