Լրահոս
Երևան
18:48
06.01.23
243

Երևանում արագ սննդի կետի դիմաց ուշագնաց ընկած 3 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 3 քաղաքացի ուշագնաց ընկած է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները վիրավորներից մեկին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Իզմիրլյան» ԲԿ, իսկ երկուսի համար էլ ահազանգում են 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը այդ երկու վիրավորներին էլ է տեղափոխում «Իզմիրլյան» ԲԿ։

«Degusto»-ի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր:

Մինչ դեպքի վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսի կյանքի համար բժիշկները պայքարում են։