Լրահոս
Հասարակական
18:20
23.05.23
171

Երևանում 77-ամյա տատիկը Hyundai-ով բախվել է 2 Mercedes-ի, Chevrolet-ին, Honda-ին և Ford-ին

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում 77-ամյա Թոթո Բ․-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում բախվել է 2 Mercedes, Chevrolet, Honda և Ford մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել է Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդ Թոթո Բ․-ին և նրա 82-ամյա ուղևորին։ Վերջիններս հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց՝ պատճառաբանելով, որ չեն տուժել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։