Լրահոս
Հասարակական
11:20
02.06.22
208

Երևանում 25-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․ 

Այսօր՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտյոմ Մ-ն իր վարած Mercedes C300 մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Հին Էրիվան»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Ե-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։