Լրահոս
Հասարակական
22:20
26.10.24
628

Երևանում 18-ամյա վարորդը «Volkswagen id.4»-ով վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Լևոն Դիլանյանը իր վարած «Volkswagen id.4» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Նուռ» պանդոկի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 19-ամյա Անուշ Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: