Լրահոս
Հասարակական
13:42
27.10.24
379

Երևանի Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6»-ը, «Lada»-ն ու մեկ այլ «BMW»

Img default alt hy

Հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Ռուբեն Թովմասյանի վարած «BMW» մակնիշի, 45-ամյա Էմիլ Բաբայանի վարած «Lada» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Արտակ Գրիգորյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։