Լրահոս
Հայաստան
21:40
09.02.22
129

Երևանի քաղաքապետը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ

Img default alt hy

Այսօր հանդիպել եմ Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ, քննարկել երկու կառույցների համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր, տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանը զրույցի ընթացքում նշել է, որ բանկը պատրաստ է դիտարկելու նոր ծրագրեր, որոնք ուղղված են Երևանի զարգացմանն ու հարմարավետ պայմանների ապահովմանը: