Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:15
12.04.23
127

Երևան-Բաքու անմիջական շփումները դադարեցված են. Բայրամով

 

ԵԱՀԿ նախագահ Բույար Օսմանին կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին նվազեցնել լարվածությունը: Անհրաժեշտ է, որ հարաբերությունները կարգավորելու համար Երևանն ու Բաքուն շարունակեն ուղիղ շփումները, նշել է նա։ Օսմանին, որ այսօր Բաքվում է, վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև շփումներ լինեն և կանխվեն միջադեպերը։ Ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարն է հայտարարել, թե Բաքվի և Երևանի միջև անմիջական շփումները դադարեցվել են։Свернуть