Լրահոս
Քաղաքական
10:57
22.09.20
77

Երեք կուսակցությունների հաղորդագրությունը․ Համապետական հանրահավաք՝ Ազատության հրապարակում

Img default alt hy

2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ:

Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը:

Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայրենիք կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 1800-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:

 

Բարգավաճ Հայաստան կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն

Հայրենիք կուսակցություն