Լրահոս
Իրավական
11:26
15.10.24
409

Երեկ Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից սպանված տղամարդը Վաղարշապատից էր. նոր մանրամասներ

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն է:

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպանության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ դեպի Երևան տանող հատվածում գործող գազաբենզալցակայանի հարևանությամբ եղած ավտոլվացման կետում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ սրբիչ, և կան կասկածներ, որ նշված հատվածը նույնպես կապ ունի տեղի ունեցած սպանության հետ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 14-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, ոստիկանության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իսակովի պողոտայում դի կա:

Օպերատիվորեն ժամանել էր շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել էր տղամարդու մահը:

Ոստիկաններն ու պարեկները Իսակովի պողոտայցի դեպի Արգավանդ տանող ճանապարհի սկզբնամասում հայտնաբերել էին տղամարդու դի, արնանման հետքեր, արյունոտված դանակ, որը ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր էր՝ հանցագործության գործիքը լիներ:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ իրավապահներն ունեին տեղեկություններ ենթադրյալ կասկածյալի ինքնության մասին և թե ինչ մակնիշի մեքենայով էր նա հեռացել դեպքի վայրից:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի ու կասկածյալի ինքնությունը: