Լրահոս
Միջազգային
18:00
05.01.23
140

Էրդողանը հնարավոր է համարել Սիրիայի նախագահի հետ հանդիպումը

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կառույցների ղեկավարների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումը, հայտնում է թուրքական Artigercek-ը:

«Հուսով եմ, որ կկազմակերպենք մեր արտգործնախարարների եռակողմ հանդիպումը (ՌԴ-Թուրքիա-Սիրիա), իսկ հետո ըստ իրավիճակի՝ որպես առաջնորդներ կհանդիպենք մենք»,- խոսելով Սիրիայի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին` ասել է Էրդողանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Անկարան աշխատում է Մոսկվայի հետ Անկարայի և Դամասկոսի արտգործնախարարների միջև ծրագրված բանակցությունների ամսաթվի շուրջ։

Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում եռակողմ բանակցություններ են անցկացրել և քննարկել սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները:

Մոսկվայում ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները Անկարայի և Դամասկոսի միջև 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցություններն են եղել: