Լրահոս
Տարածաշրջան
11:15
18.05.23
148

Էրդողանը հայտարարել է, որ հացահատիկի գործարքը երկարաձգվում է երկու ամսով

Img default alt hy

Հացահատիկի գործարքը երկարաձգվում է երկու ամսով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին այս հարցով Անկարայի նախաձեռնություններին աջակցելու համար: Նա խոստացել է, որ Թուրքիան կներդնի բոլոր ջանքերը գործարքն ամբողջությամբ իրականացնելու համար։ 

Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված համատեղ համակարգող կենտրոնը։