Լրահոս
Սպորտ
15:15
21.08.22
85

Ցիցիպասը դուրս թողեց Մեդվեդևին Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչից

Img default alt hy

Թենիսի աշխարհի 7-րդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասը Ցինցինատիի մրցաշարի եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ցինցինատիի Մաստերս կարգի մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Ստեֆանոս Ցիցիպասի մրցակիցը աշխարհի առաջին ռակետ ռուս Դանիիլ Մեդվեդն էր: 2 ժամ 26 րոպե տևողությամբ մրցախաղում Ցիցիպասն առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:7, 6:3, 3:6 հաշվով:

Եզրափակիչում Ցիցիպասի մրցակիցն աշխարհի 152-րդ ռակետ խորվաթ Բորնա Չորիչն է:

Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարը կայացել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին: