Լրահոս
Միջազգային
13:57
05.01.23
167

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

Կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը, Ուկրաինայում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։

Էրդողանը նաև զրույցի ընթացքում հայտարարել է գազային հանգույցի «ճանապարհային քարտեզի» ստեղծումը հնարավորինս շուտ ավարտելու պլանների մասին։