Լրահոս
Տարածաշրջան
15:07
25.05.23
79

Էրդողանին դատի է տվել Քըլըչդարօղլուն և պահանջում է 1 միլիոն լիրա

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նախընտրական արշավի ժամանակ կեղծ հոլովակ օգտագործելու համար։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Քըլըչդարօղլուի փաստաբանը։ 

Էրդողանի նախընտրական տեսահոլովակում Քըլըչդարօղլուն ներկայացվում է  որպես Քրդական բանվորական կուսակցության հետ կապ ունեցող մեկը: