Լրահոս
Միջազգային
22:50
04.01.23
124

Էրդողանի «թայֆուն» հրթիռները սպառնում են մտնել Հունաստան. Էգեյան ծովի ջրերը պղտորվում են

 

Թուրքիան Հունաստանին «լուրջ խնդիրներով» է սպառնում, եթե Աթենքը Էգեյան ծովում իր ջրային տարածքը կրկնապատկի՝ 6-ից հասցնելով 12 մղոնի: Վերջին օրերին հունական մամուլը գրում է, որ Հունաստանի ջրային տարածքը Կրետեի շուրջ կընդլայնվի մինչև 12 մղոն, սակայն Թուրքիան թույլ չի տա, որ Էգեյան ծովում հույները նույնիսկ 1 մղոն առաջ գան, հայտարարել է արտգործնախարար Չավուշօղլուն։