Լրահոս
Տարածաշրջան
12:49
28.05.25
696

Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանի միջազգային օդանավակայանում

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել օկուպացված Արցախի Քաշաթաղի (Լաչինի) շրջանի միջազգային օդանավակայանում:

Նախօրեին հաղորդվել էր, որ Ադրնեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շարիֆն օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:

Օդանավակայանը գտնվում է 1800 մետր բարձրության վրա, այն գտնվում է Բերձորից 30 կմ, Քարվաճառից 60 կմ և Շուշիից 70 կմ հեռավորության վրա։