Լրահոս
Միջազգային
19:45
21.11.22
138

Էրդողանի «ճիրանն ու սուրը». Թուրքիայի օդային հարձակումը՝ Սիրիայի և Իրաքի վրա

Թուրքիայի նախագահը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուց հետո մեղադրել է Ռուսաստանին Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ չպայքարելու համար և հայտարարել, որ իր բանակը չի բավարարվի միայն օդային հարվածներով, որոնք երեկ թուրքական զինուժը հասցրել է Հալեպ, Ռաքքա և Հասեք նահանգներին:

«Ճիրան ու սուր» անունը ստացած ռազմական գործողության ընթացքում Էրդողանը «հաշվեհարդար է տեսնում» նաև Իրաքում ապրող քրդերի հետ: