Լրահոս
Սպորտ
15:35
21.01.25
216

Երբ խոսում էի ոմանց մասին, ի նկատի ունեի Արմանին․ Մախաչև

Img default alt hy

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, UFC թեթև քաշային կարգում գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Իսլամ Մախաչևը խոսել էր UFC 311 մրցաշարում իր տիտղոսը հաջողությամբ պաշտպանելու մասին՝ ակնարկելով Արման Ծառուկյանին։

«Ոմանց բախտը ժպտաց, որ նրանք այստեղ չէին»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել էր Մախաչևը հաղթանակից հետո։

Երեկ՝ հունվարի 20-ին, Մախաչևը նշել էր նաև, որ պատրաստ է մրցել Արմանի հետ։

«Ծառուկյանին կարող եմ միայն շուտափույթ առողջություն մաղթել։ Այո, չեմպիոնական մենամարտից հետո ասածս խոսքերն ուղղվել են Արմանին։ Ես շատ ջանասիրաբար պատրաստվում էի այս մենամարտին։ Երեք ամիս առաջ սկսեցինք պատրաստվել լեռներում։ Եվ պատրաստ էի հարյուր տոկոսով»,- նշել է Մախաչևը։