Լրահոս
Հասարակական
18:00
14.04.23
196

Երասխ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Img default alt hy

Ապրիլի 14-ին՝ ժամը 16:49-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների կան տուժածներ և մեկ զոհ։