Լրահոս
Իրավական
13:52
31.01.26
259

Եպիոկսպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել

Img default alt hy

Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն  ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ:

Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը:

Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ վիճակի մեջ  է դնում»,-գրել է նա: