Լրահոս
Կրթություն և գիտություն
13:07
14.10.22
130

ԵՊՀ-ի գիտնականները մեղվի թույնից մշակում են հակաքաղցկեղային դեղամիջոցներ

Img default alt hy

Երևանի պետական համալսարանի գիտնականները մեղվի թույնից մշակում են հակաքաղցկեղային դեղամիջոցներ, հայտնում են ԵՊՀ-ից։

ԵՊՀ-ն հատկացրել է ներքին դրամաշնորհ «Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա» գիտական թեմայի հետազոտական աշխատանքների կատարման համար:

Ուսումնասիրությունը կնպաստի նաև հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամների վերացմանը և մեծ ազդեցություն կունենա մեղուների բուժման ու միջատների իմունիտետի բարձրացման վրա։

Գիտական թեմայի ղեկավարն է կ.գ.թ., դոցենտ Ինգա Բազուկյանը: