Լրահոս
Սպորտ
22:40
31.10.24
166

Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Img default alt hy

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի ներկայացուցիչ 81 կգ քաշային Էմմա Պողոսյան դարձել է ոսկե մեդալակիր։

Ծանրամարտիկը երկամարտում ցույց տվեց 218 կգ արդյունք՝ 7 կգ շրջանցելով երկրորդ տեղը զբաղեցրած վրացուհի Նատիա Գադելյաից։

Հիշեցնենք, որ Էմմա Պողոսյանը այս տարի դարձել է նաև պատանիների աշխարհի չեմպիոն։