Լրահոս
Միջազգային
10:15
25.03.23
130

Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրի մասին

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ուղեկցությամբ Չինաստան այցելելու ծրագրի մասին:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Մակրոնը հայտնել է Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Ես առաջարկել եմ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղեկցել ինձ Չինաստան իմ այցի ընթացքում», - ասել Է Մակրոնը։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը չի հստակեցրել այցի ամսաթիվը: