Լրահոս
Միջազգային
18:28
22.02.22
195

ԵՄ-ն պետք է պատժամիջոց սահմանի անձամբ Պուտինի դեմ․ ինչպե՞ս է աշխարհն արձագանքում Կրեմլի որոշմանը

Img default alt hy

Միջազգային հանրությունը շարունակում է արձագանքել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնորոշման ու անկախության ճանաչման՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին որոշումներին։

Ձեզ ենք ներկայացնում վերջին զարգացումների մասին որոշ թարմ տեղեկություններ։

Այսպես՝ 

-Մեծ յոթնյակ (G7) ԱԳ նախարարներն այսօր ծրագրել են արտակարգ հեռավար հանդիպում անցկացնել, որի շրջանակներում մտադիր են քննարկել Ուկրաինայում տիրող դրությունն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը։

-Հունգարիան հայտարարել է երկրի արևելյան հատվածում զորքերի վերատեղակայման մասին՝ ուկրաինական ճգնաժամի համապատկերում։ Այդ երկրի իշխանությունները կարծում են, որ պետք է պատրաստ լինել փախստականների հնարավոր հոսքին։

-Politico պարբերականի տվյալներով՝ ԵՄ-ում պայմանավորվել են չճանաչել ՌԴ անձնագրերը, որոնք տրվել են կամ տրվելու են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչներին։

-Լեհաստանի փոխվարչապետ Լեխ Կաչինսկիի պնդմամբ՝ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ սահմանի անձամբ Վլադիմիր Պուտինի դեմ։