Լրահոս
Հայաստան
23:14
19.02.22
389

«Էլ ի՞նչ զիջենք, սրանից հետո պետք է մեր բնակավայրերը զիջենք». Կապանի համայնքապետ

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկություններին, որ Կապանի մոտակայքում կրկին դիրքեր են զիջվելու հակառակորդին։

 NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետն ասել է․ որ ինքը նման տեղեկություններ չունի․

«Մենք որևիցէ խնդրահարույց հատվածներ որպես այդպիսին չունենք, որ տանք, զիջենք: Էլ ի՞նչ զիջենք, մենք զիջելու բան չունենք: Սրանից հետո, որ մի բան զիջենք, պետք է մեր բնակավայրերը զիջենք»,- նշել է Փարսյանը։

Նա ստեղծված իրավիճակում կարևորել է Կապանի մոտակայքում անվտանգային գոտու ստեղծումը:  

«Թշնամու այդքան մոտ հեռավորությունը Կապանին, արդեն իսկ վտանգներ է ներկայացնում: Այս պարագայում շատ կարևոր է անվտանգության գոտու ստեղծումը` ադրբեջանական զորքերի հետքաշումով, որովհետև նրանք ուղիղ խնդիր են առաջացնում մեր բնակավայրերի համար: Ես չեմ պատկերացնում մեր զորքերի հետ քաշվելը, այստեղ միայն պետք է ադրբեջանական զորքերը հետ քաշվեն, որովհետեւ ուղիղ սպառնալիք են մեր բնակավայրերի համար»,- շեշտել է Փարսյանը։