Լրահոս
21:15
17.04.23
154

«Էլ չես կարա պոկես նրանց». ադրբեջանցիների կուտակում են նկատում Տեղում

Տեղ գյուղում ապրիլի 11-ին արյունալի փոխհրաձգությունից վիրավորված 6 հայ զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա կա: Ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված զինվորը երկրորդ անգամ է վիրահատվել, վիճակը ծանր է: 

Տեղի համայնքապետը Հանրայինի եթերում հայտարարել է, որ  6 օր առաջվա հրաձգությունն ու քաշքշուկը հայ և ադրբեջանցի զինվորների միջև առաջինը չէր, դրանից առաջ էլ են միջադեպեր եղել: Տեղի բնակիչների խոսքով՝ փոխհրաձգությունից օրեր անց Ադրբեջանը ավելացնում է զինվորների թիվը գյուղում  ու շարունակում է ամրացնել հենակետերը: