Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:18
19.04.21
47

ԵԽԽՎ նստաշրջանում հաստատվեց «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը. Տաթևիկ Հայրապետյան

Img default alt hy

Հենց նոր ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանում քվեարկվեց և հաստատվեց «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» թեման օրակարգում ներառելու հարցը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը: Նա նշել է նաև, որ հարցի քննարկումը տեղի կունենա վաղը:

«Մինչ այդ՝ հարցի քննարկումը հաստատվել էր ԵԽԽՎ Նախագահությունում և Բյուրոյում: Այս պահին հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով գտնվում է Ստրասբուրգում: Մեր՝ խորհրդարանականներիս խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, այս հարցը հնչեցնել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավոր հարթակներից: Խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր գործիք է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու տեսանկյունից», - գրել է պատգամավորը: