Լրահոս
Իրավական
15:42
01.11.25
1 824

Եկեղեցուն դատի են տվել

Img default alt hy

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ քաղաքացի Նիկոլայ Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանյաց առաքելական եկեղեցու, որով պահանջել է «Աշխատանքային պայմանագրի լուծում»  կարգապահական տույժը կիրառելու և կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի բռնագանձման պահանջների մասին: 

Այլ կերպ ասած՝ Նիկոլայ Կարապետյանը պահանջում է իրեն կրկին աշխատանքի ընդունել: 

Նա եկեղեցում աշխատել է որպես գանձապես, իսկ աշխատանքից ազատման պատճառ է դարձել Գրիգոր Լուսավորիչ եկեղցու գանձանակների բացման հետ կապված հարցերը: Դատարանը քննելով հայցադիմումը որոշում է կայացրել մերժել այն: