Լրահոս
Հասարակական
21:15
27.03.23
213

«Եհովայի վկաների» հետ փողոցում զրույցից հետո քահանային կանչել են ոստիկանություն

Արարատի մարզի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ Աշուրյանը հայտնել է, որ ոստիկանություն է հրավիրվել  բացատրություն տալու՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչների հետ փողոցում իր ունեցած զրույցի վերաբերյալ: Ըստ հոգևորականի՝ նա իր զրուցակիցներից փորձել է ճշտել կրոնական կազմակերպության դիրքորոշումը պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ: 

Այսօր «Հայլուր»-ի թղթակիցը լսել է միջադեպի՝ Տեր Զարեհ Աշուրյանի ներկայացրած վարկածը, մեկնաբանություն է ստացել նաև «Եհովայի վկաներ» կազմակերպությունից: