Լրահոս
Քաղաքական
10:39
13.10.24
346

«Եղել են նաև այսպիսի ժամանակներ»․ Փաշինյանի շնորհավորանքը Երևանի 2806-ամյակի առթիվ

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Երևանի տոնը:

Վարչապետը տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Եղել են նաև այսպիսի ժամանակներ։ Եվ Երևանը, ի վերջո, բոլորիս մայրաքաղաքն է. շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք»:

Տեսանյութում հնչում է 2004 թվականից Երևանի խորհրդանիշ դարձած օրհներգը «Ելք դաշինքի» անդամների կողմից:

Այսօր, Երևանի 2806-ամյակի առթիվ, մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ: