Լրահոս
Սպորտ
10:20
22.08.22
94

Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել էր «Օրենբուրգին»: «Կանաչներին» հաջողվեց հաղթել 2:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ հանդիպմանը և խաղի 66-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: