Լրահոս
Հասարակական
20:05
23.03.23
110

«Էդ դիրքը էս վերջերս տվեցին թուրքին». թշնամու դիպուկահարի կրակոցից է զոհվել 18-ամյա Արշակը Երասխում

Երասխում, որտեղ նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվեց զինծառայող Արշակ Սարգսյանը, գիշերն էլ են կրակոցների ձայներ լսվել: Այսօր «Հայլուրի» թղթակից Ալբերտ Սերոբյանին երասխցիներն ասել են, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո նման մի բան սպասում էին: Նրանք նաև հիշել են թշնամու կրակոցից զոհված ագարկցի Արշակին: Տան մեծ տղան էր, զորակոչվել էր անցած տարի: