Լրահոս
Քաղաքական
22:51
21.10.22
97

ԵԱՏՄ երկրները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների անհիմն թանկացումներից. ՌԴ վարչապետ

«ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի ավելացել է 74 %-ով»,- ասել է անվտանգային հարցերում արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք ուղղած Հայաստանի վարչապետը: Արևմուտքի համար գալիք ձմռանը խնդիր դարձող ռուսական էներգակիրների թեման է նաև այսօր քննարկվել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Ռուսաստանի վարչապետ Միշուստինը վստահեցրել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների գների չհիմնավորված թանկացումից: