Լրահոս
Տարածաշրջան
18:10
16.01.23
90

ԵԱՀԿ նախագահը ժամանել է Կիև

Img default alt hy

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին այցով ժամանել է Կիև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր այցի մասին Օսմանին մի քանի հրապարակում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Գնացքով ինը ժամ տևած ուղևորությունից հետո մենք ժամանել ենք Կիև: Սպասում ենք Ուկրաինայի առաջնորդների հետ արդյունավետ հանդիպումների՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ուղիները քննարկելու և տեղում մարդկանց օգնելու համար», - ասվում է գրառման մեջ:

Այնուհետև Օսմանին լուսանկարներ է հրապարակել Բորոդյանկա կատարած այցից՝ նշելով, որ «ռուսական հարձակումները հսկայական տառապանք են պատճառել ուկրաինացի ժողովրդին»:

Օսմանին նաև գրել է, որ հարկավոր է աշխատել երկարատև խաղաղության հասնելու համար:

Ինչպես հաղորդում Է Ukrinform գործակալությունը, երկուշաբթի օրը ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին հանդիպում կունենա Ուկրաինայի պաշտոնատար անձանց հետ, կքննարկի հումանիտար և անվտանգության ոլորտի մարտահրավերները, որոնց երկիրը բախվում է պատերազմի ժամանակ։ Նա կայցելի նաև Կիևի մարզ՝ «իր աչքով տեսնելու պատերազմի ազդեցությունը քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ծանոթանալու այս տարածաշրջանում անհրաժեշտ միջազգային օգնության չափերին»։

Հյուսիսային Մակեդոնիան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել Է 2023 թ.ի հունվարի 1-ից։

Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության առաջնահերթությունների պաշտոնական ներկայացման ժամանակ Օսմանին վստահեցրել էր, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների խնդրի լուծումը լինելու Է գլխավոր առաջնահերթությունը։