Լրահոս
Հասարակական
19:45
15.01.23
191

Ձորաղբյուր գյուղում գտնվող ձիարշավարանի տարածքում այրվել է տնակ

Img default alt hy

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 15-ին, ժամը 11։51-ին ահազանգ է ստացել, որ Ձորաղբյուր գյուղում գտնվող ձիարշավարանի տարածքում այրվում է տնակ։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։39-ին, մարվել՝ 12։47-ին։ Այրվել է վագոն-տնակ (մոտ 21 քմ):