Լրահոս
Տարածաշրջան
11:44
27.10.24
382

Ձայների 99,3 տոկոսի հաշվարկի արդյունքներով «Վրացական երազանքը» հավաքել է 54,23 տոկոս

Img default alt hy

Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ձայների 97% հաշվարկի արդյունքների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանում է խորհրդարանական մեծամասնություն։ Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն:

Վրաստանում առաջին անգամ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են միայն համամասնական ընտրակարգով (կուսակցությունների ցուցակների հիման վրա) և լայնամասշտաբ էլեկտրոնային տեխնոլոգիաների՝ ձայների ստուգման և հաշվման ապարատի օգտագործմամբ։

ԿԸՀ-ի տվյալներով՝ 3018 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների հաշվարկից հետո «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության օգտին քվեարկել է 1,087,801 ընտրող կամ ընտրություններին մասնակցածների 54,24%-ը։

Ընդդիմադիր կուսակցություններին ձայն է տվել  ընտրողների 37,33%-ը, մասնավորապես՝ ընդդիմադիր «Փոփոխության կոալիցիա» կուսակցություն ստացել է 10,81%, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 10,07%,
«Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,72%, «Հանուն Վրաստանի»-ն՝ 7,73%։

Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 58,94 տոկոս։

Նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» և «Փոփոխության կոալիցիա» կուսակցությունների գլխավորած ընդդիմադիր կոալիցիան, որը բաղկացած է «Ազգային շարժման» նախկին անդամներից, հրաժարվել է ճանաչել Վրաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքները, որոնք հրապարակվել են Կենտրոնականի ընտրական հանձնաժողովի կողմից: