Լրահոս
Քաղաքական
22:17
07.04.25
200

Դու ո՞վ ես, որ փակես Արցախի էջը. Փաշինյանի քայլերը դավաճանական է որակում ընդդիմությունը

 

Հայաստանի արտգործնախարարության այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել հայ-ադրբեջանական կարգավորման օրակարգից, «դավաճանական ու ապազգային» են անվանում «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Ըստ քաղաքագետների՝ իշխանությունը այսպիսի հայտարարություն է անում միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու՝ Բաքվի ճնշումների տակ: