Լրահոս
Միջազգային
19:00
21.02.22
460

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները խնդրանքով դիմել են Պուտինին

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հանրապետությունները ճանաչելու խնդրանքով։

«Տեղեկություններ կան Դոնբասի վրա լայնամասշտաբ հարձակման Կիևի նախապատրաստման մասին: Ռուսաստանի կողմից ԼԺՀ-ի ճանաչումը թույլ կտա խուսափել Հանրապետության բնակիչների զանգվածային մահից, որոնցից 300 հազարը Ռուսաստանի քաղաքացիներ են»,- նշել է իր ուղերձում ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը: