Լրահոս
Միջազգային
21:41
20.01.25
498

Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահ

Img default alt hy

Դոնալդ Թրամփը երդվել է որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։

Իր երդման խոսքում նա ասաց. «Ես հանդիսավոր կերպով երդվում եմ, որ հավատարմորեն կիրականացնեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները և իմ հնարավորությունների և ուժերի սահմաններում կպահպանեմ, կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»:

Այսպիսով Թրամփը դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը։

Երդմնակալության արարողությունից առաջ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և նրա կնոջը՝ Մելանյա Թրամփին, Սպիտակ տանը դիմավորել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը:

Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ է ստանձնում ԱՄՆ նախագահի պաշտոնը: Նրա առաջին երդմնակալությունը տեղի է ունեցել 2017 թվականին: