Լրահոս
Միջազգային
10:20
04.02.25
115

Դոնալդ Թրամփը ֆաշիստ է, մեր անկախությունը չի՛ սակարկվում. ծնկի չի գալիս Պանաման

Պանամայի կառավարության մոտ այրել են ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի նկարները՝ Մարկո Ռուբիոյի Պանամա այցի պահին: ԱՄՆ պետքարտուղարը Պանամա է այցելել Թրամփի աղմկահարույց հայտարարությունների ֆոնին, թե Պանամայի ջրանցքը պետք է վերահսկի Վաշինգտոնը: Ռուբիոն հանդիպել է Պանամայի իշխանությունների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել են միգրացիոն և անվտանգային խնդրիներ: Արդյոք Թրամփի առաջարկին անդրադարձել են, թե ոչ՝ հայտնի չէ: Միայն թե հանդիպումից հետո Պանամայի նախագահը հասկացրել է, որ մերժում են Վաշինգտոնի առաջարկը: