Լրահոս
Միջազգային
19:35
13.10.22
167

Դոլարը «ոչնչացնել» են ուզում աշխարհի «Պուտինյան» բևեռում. Ասիայի պետությունների առաջնորդների հավաք

Աստանայում այս օրերին ամբողջանում է բազմաբևեռ աշխարհի գաղափարը: Ասիական ու հետխորհրդային երկրների առաջնորդների հետ հանդիպումներում Ռուսաստանի նախագահ Պուտինն է ընդգծել, որ ուժային նոր կենտրոններ են ամրապնդվում:

Ասիական տարածաշրջանի երկրները համաշխարհային տնտեսական աճի առաջատարն են և ուզում են փոխել աշխարհի ֆինանսական համակարգը:

Իրանի նախագահ Ռայիսին ուղիղ տեքստով է ասել՝ նոր ձևավորվող բևեռը պետք է կարողանա դիմադրել Միացյալ Նահանգների ու դոլարի հակազդեցությանը: