Լրահոս
Հասարակական
22:04
28.05.22
1 458

Դիլիջանում ոստիկանները ավելի քան 5 ժամ է որոնում են 29-ամյա տղային, որ ընկերուհու հետ բարձրացել էր Հաղարծինի «Թաքնված ջրվեժ»

Img default alt hy

Արդեն 5 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի 6 հրշեջ-փրկարար, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը Հաղարծին բնակավայրի «Թաքնված ջրվեժ» կոչվող արահետում մոտ 3 կիլոմետր շառավղով որոնողական աշխատանքներ են կատարում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Աննա Խ.-ից, ով հայտնել է, որ նշված տարածքում մոտ 5-10 մետր բարձրությունից ինքն ընկել է գետը, և այդ պահին իր հետ է եղել իր ընկերը՝ 29-ամյա Վահան Ս.-ն: 

Որոշ ժամանակ անց ինքը գետի մեջ ուշքի է եկել և ահազանգել է համապատասխան մարմիններին: 

Անտառի մուտքի մոտ հայտնաբերվել է նաև Mazda մակնիշի ավտոմեքենան, որով՝ ըստ Աննա Խ-ի հայտարարության, ինքը Վահան Ս.-ի եկել էին այնտեղ և մեքենան կայանել, ու մոտ 3,5 կմ ոտքով՝ անտառով հասել «Թաքնված ջրվեժ»: 

Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: