Լրահոս
19:30
04.01.23
125

Դիլիջանում այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ և մոտ 1 հա անտառածածկ տարածք

Img default alt hy

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 4-ին, ժամը 15։44-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դիլիջան քաղաքի Իվանովի փողոցում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:43-ին, մարվել՝ 17:11-ին: Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ, մոտ 1 հա անտառածածկ տարածք, այրվել՝ 10 և ջերմահարվել 30 եղևնի: