Լրահոս
Հասարակական
17:42
20.11.22
150

Դիլիջանի ազգային պարկում այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ. ՀՀ ԱԻՆ նախնական տվյալներ

Img default alt hy

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Ըստ ՀՀ ԱԻՆ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ։