Լրահոս
Հասարակական
22:59
23.08.22
237

«Դերասանություն է» վարորդների կարծիքով՝ Սիսիանում կառավարության «դրած» կշեռքը

 

Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը Սիսիանի հատվածում փակելուց հետո էլ բեռնատարների վարորդների խնդիրը շարունակում է մնալ չլուծված:

Ինչպես արդեն հայտնել ենք, դժգոհության պատճառը ճանապարհներին տեղադրված կշեռքն է։ Վարորդները պահանջում են փոխել թույլատրելի առավելագույն քաշը՝ 26 տոննայից հասցնել 28-ի։

Ըստ օրենքի՝ մեկ տոննա գերբեռնված մեքենան տուգանվում է 200 հազար դրամ: