Լրահոս
Հասարակական
18:20
03.01.23
164

Դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 170 երեխա

Img default alt hy

2022 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 170 երեխա, որից 94-ը տղա, 76-ը՝ աղջիկ:

Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից, 170 երեխաներից 25-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 24-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 112-ը՝ Մարտունու ծննդատանը, 9-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում։

Ճամբարակի առողջության կենտրոնում դեկտեմբեր ամսին ծնունդ չի գրանցվել: