Լրահոս
Հայաստան
13:02
12.01.22
119

Դավոյանը չդադարեց սթափության կոչ հնչեցնել մինչև իր կյանքի վերջը

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։

«Խորը ցավով տեղեկացա մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին։

Ռազմիկ Դավոյանը ոչ միայն ճանաչված բանաստեղծ էր, այլև իր երկրի կյանքով, դժվարություններով մտահոգ հասարակական գործիչ, որը չդադարեց սթափության կոչ հնչեցնել մինչև իր կյանքի վերջը։

Ցավակցություններս եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- նշված է ՀՀ երկրորդ նախագահի ցավակցական ուղերձում։