Լրահոս
Հայաստան
14:38
22.04.22
227

Դատախազությունը վերևում է, հետևաբար «բոչկեքը» վերև չեն կարող բարձրանալ․ Արթուր Դավթյան

Img default alt hy

Այսօր Ազգային ժողովում Դատախազության 2021թ․ տարեկան հաղորդումն էր ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունեն Դատախազությունն ու այլ իրավապահ մարմիններ, Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն «բոչկա են գլորում» Դատախազության վրա, արշավ է այդ կառույցի դեմ, Արթուր Դատվթյանը պատասխանել է, որ իրավապահ մարմինների միջև հարաբերությունները կարգավորվում են ըստ օրենքի։

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ հակասությունների մասին գրում են, Արթուր Դավթյանն ասել է․

«Անլուրջ խոսակցություններ են, համագործակցությունը և այլ շփումները իրավապահ մարմինների հետ օրենքով հստակ նախատեսված են։

Եթե որոշակի վարքագիծ, որոշակի գործողություն որևէ մեկի դուրը չի գալիս, դրա մասին փորձում է հանրային խոսքում ինչ-որ բան ասել , դրանք պարապ զրույցներ են։ Ինչ վերաբերում է գլորելուն, սովորաբար գլորում են վերևից ներքև, իսկ Դատախազությունը վերևում է, հետևաբար «բոչկեքը» վերև չեն կարող բարձրանալ»,- ասել է Դավթյանը՝ հավելելով, որ բացառությամբ դատարանի, Դատախազությունը քրեականհետապնդման ոլորտում ամենավերևում է։